Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Ուլտրաձայները չեն պաշտպանում մոծակներից

Ուլտրաձայները չեն պաշտպանում մոծակներից

Այս տարի գովազդի ոլորտում հեղինակավոր մրցանակներից մեկը ստացել են գովազդային արշավի կազմակերպիչները, ովքեր ռադիոհեռարձակումներին ավելացրել էին հատուկ ուլտրաձայն՝ մոծակների դեմ պայքարելու համար: 

 

Միտքը բավականին պարզ էր: Այլևս պետք չէ օգտագործել բուրավետ քսուքներ, քիմիական գազեր, ծուխ կամ ոլորած թերթեր, հայտարարել է Բրազիլական Band FM ռադիոկայանը: Մոծակների դեմ պայքարելու համար միայն պետք է միացնել ռադիոընդունիչը:

 

Այս տարվա ապրիլ ամսին եթերում հեռարձակվող երաժշտության մեջ ռադիոկայանը ավելացրել է բարձր հաճախականություն ունեցող ձայներ (15 kHz): Մարդկանց մեծ մասի համար այս ձայնը անլսելի է: Նախատեսվում էր, որ ձայնը կվախեցնի միջատներին և մարդիկ կարող են հանգստանալ բաց երկնքի տակ:

 

Սակայն գիտնականները պնդում են, որ այս տարբերակը արդյունավետ չէ: Համադրելով այս հարցի շուրջ արված 10 հետազոտությունները, որոնք ուսումնասիրում են ուլտրաձայների ազդեցությունը միջատների վրա, արվել էր եզրակացություն, որ ուլտրաձայները չեն պաշտպանում մոծակների խայթոցներից:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ